ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13 |
|
Ընդունարան` |
+374-10-655930 |
Ֆաքս ` |
+374-10-653869 |
+374-10-650560 |
Հայտարարություններ
13.12.2014 ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը:
Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ կենտրոնի մի շարք աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների
12.12.2014
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է տնօրեն Լիդա Մուրադյանի և բժշկական կենտրոնի բժիշկների հետ: Շնորհավորելով բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրական աշխատանքի համար, ընդգծելով, որ բժշկական կենտրոնի բժիշկներից շատերն իրենց մասնագիտական հմտության շնորհիվ հազարավոր մարդկանց նվիրել են ամենաթանկը՝ կյանք:
«Մենք իրականում հպարտ ենք, որ ունենք ձեզ նման մասնագետներով հարուստ բժշկական կենտրոն, որն իր ուրույն տեղն ունի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում ու տարածաշրջանում: Եվ դա ձեր 20-ամյա գործունեության և նվիրված աշխատանքի լավագույն գնահատականն է: Ու ես վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ շարունակելու է աջակցել բժշկական կենտրոնին՝ ակնկալելով մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, սրտի վիրաբուժության բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար, կենտրոնի գլխավոր սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով էլ պարգևատրվել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբան Սալբի Մխիթարյանը և անեսթեզիոլոգ Սարգիս Ղազարյանը: Բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ էլ առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը վստահեցրել է, որ բժշկական կենտրոնը շարունակելու է մնալ առաջատարների շարքում:
«Մեր ողջ կոլեկտիվի անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, մշտական աջակցության համար: Մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այն հետևողականությունն ու մշտական ուշադրությունը, որ ցուցաբերվում է Ձեր և Երևանի քաղաքապետարանի կողմից ինչպես կենտրոն դիմող մեր բնակիչների, այնպես էլ ողջ աշխատակազմի հանդեպ: Վստահեցնում եմ, որ մեր բժշկական կենտրոնը շարունակելու է պահպանել իր լավագույն ավանդույթներն ու մնալ առաջատարների շարքում»,- նշել է Լիդա Մուրադյանը:
Բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար նաև «Նորք-Մարաշ» ԲԿ կոլեկտիվն է պարգևատրվել «Երևան» ոսկե հուշամեդալով, որը հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնել է Լիդա Մուրադյանին:
Եր | Եր | Չո | Հի | Ու | Շա | Կի |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 |