NORK MARASH MEDICAL CENTER

Բարի Գալուստ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» Բժշկական Կենտրոն PDF Տպել Էլ.փոստ


Այսօր մեր կենտրոնը - ամենամեծն է Անդրկովկասում, որտեղ տարեկան հետազոտվում եվ բուժվում են տարեկան ավելի քան 14000 հիվանդներ սրտի հիվանդություններով: Կատարվում են ավելի քան 800 վիրահատություններ եվ իրականցվում են ավելի քան 700 ստենտավորում: Ամեն տարի ավելանում է ոչ միայն տեղաբնակ  այլ նաև օտարերկրյա հիվանդների քանակը:

Մենք տրամադրում ենք շուրջօրյա անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար եվ դիսպանսեր բժշկական օգնություն երեխաներին եվ մեծահասակներին, որոնք սրտային հիվանդություններ ունեն: Տարիների ընթացքում ձևավորվել է մի ամբողջական, բարձր որակավորում ունեցող բժշկական կենտրոն, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ դիագնոստիկ սարքավորումներով, լիովին պատրաստ է իրականացնելու տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560

 

 

Հայտարարություններ

13.12.2014 ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը:

Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ կենտրոնի մի շարք աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

12.12.2014

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է տնօրեն Լիդա Մուրադյանի և բժշկական կենտրոնի բժիշկների հետ: Շնորհավորելով բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրական աշխատանքի համար, ընդգծելով, որ բժշկական կենտրոնի բժիշկներից շատերն իրենց մասնագիտական հմտության շնորհիվ հազարավոր մարդկանց նվիրել են ամենաթանկը՝ կյանք:

«Մենք իրականում հպարտ ենք, որ ունենք ձեզ նման մասնագետներով հարուստ բժշկական կենտրոն, որն իր ուրույն տեղն ունի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում ու տարածաշրջանում: Եվ դա ձեր 20-ամյա գործունեության և նվիրված աշխատանքի լավագույն գնահատականն է: Ու ես վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ շարունակելու է աջակցել բժշկական կենտրոնին՝ ակնկալելով մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, սրտի վիրաբուժության բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար, կենտրոնի գլխավոր սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով էլ պարգևատրվել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբան Սալբի Մխիթարյանը և անեսթեզիոլոգ Սարգիս Ղազարյանը: Բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ էլ առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը վստահեցրել է, որ բժշկական կենտրոնը շարունակելու է մնալ առաջատարների շարքում:

«Մեր ողջ կոլեկտիվի անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, մշտական աջակցության համար: Մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այն հետևողականությունն ու մշտական ուշադրությունը, որ ցուցաբերվում է Ձեր և Երևանի քաղաքապետարանի կողմից ինչպես կենտրոն դիմող մեր բնակիչների, այնպես էլ ողջ աշխատակազմի հանդեպ: Վստահեցնում եմ, որ մեր բժշկական կենտրոնը շարունակելու է պահպանել իր լավագույն ավանդույթներն ու մնալ առաջատարների շարքում»,- նշել է Լիդա Մուրադյանը:

Բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար նաև «Նորք-Մարաշ» ԲԿ կոլեկտիվն է պարգևատրվել «Երևան» ոսկե հուշամեդալով, որը հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնել է Լիդա Մուրադյանին:

<< Սեպտեմբեր 2017 >> 
 Եր  Եր  Չո  Հի  Ու  Շա  Կի 
      1  2  3
  4  5  6  7  8  910
11121314151617
18192021222324
252627282930 

Հասարակական կապ

Տարածել

FacebookGoogle BookmarksGoogle BuzzLinkedinTwitter

Հերթագրվել

Հարցումներ

Ընդհանուր առմամբ դուք Ձեզ համարում՞եք առողջ մարդ
 

Տարադրամի փոխանակում

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Եղանակի տեսություն

Weather in Armenia